Մեր մասին

Ով ենք մենք

Moon Below the Sun-ը (Լուսին Արևից Ներքև) տեքստերի և երաժշտության փոքր լեյբլ է, որը գործում է սահմաններից, միջավայրերից, լեզուներից ու ժանրերից անդին։ Մենք աշխատում ենք Վրաստանից, Թուրքիայից և ԱՄՆ-ից։


Ջոի Լարջենթ
Խմբագիր | Գեղարվեստական ​​ղեկավար | Դիզայներ
young joey in a cave Ես նաև կայքի հեղինակն եմ, այնպես որ, եթե որևէ խնդիր ունեք, պարզապես հարցրեք ;)
Կայք
Instagram
Գրեք ինձ էլեկտրոնային փոստիս (խնդրում եմ, այստեղ հայտեր չուղարկել)


Կայքը՝ Svaneti Design-ի կողմից, © 2025

Մեր փիլիսոփայությունը

Մենք հավատում ենք այն արվեստին, որը մեզ հիշեցնում է բոլորիս բնորոշ անհաստատության ու թերությունների գեղեցկության մասին։ Մեր գործունեության սիրտը կենդանի լարմամբ բաբախող անալոգային արտահայտումներն են՝ ակուստիկ երաժշտություն և ֆիլմեր, որոնք ձևվել են մարդկային տոկունությամբ և բնական աշխարհի արձագանքներով, ինչպես նաև գրականություն, որը խորհում է ժամանակի, հիշողության, բնության, գոյության ու բնական հակասությունների հետ հավերժական մեր պայքարի մասին։

Մեզ գրավում է դանդաղությունը, նրբությունը և խորությունը․ ստեղծագործություններ, որոնք բացվում են անշտապ ու հրավիրում են սուզվել նրանց մեջ, այլ ոչ թե շեղվել նրանց հետ աշխարհից։ Մենք գնահատում ենք ազնվությունը, լռությունը, երկարատև ընթացքը և մեր ներսի այն բառերը, որոնք ոչ թե ձգտում են զվարճացնել կամ ռացիոնալիզացնել, այլ զգացմունքային կապ հաստատել դիմացինի հետ։ Ստեղծագործություններ, որոնք ոչ թե ցուցադրություն են, այլ մեր ներսերը ի հայտ բերելու խտացված միջոց․ արձագանքներ հարցերի, թե ով ենք մենք մեր ներսում, ով ենք մենք միմյանց հետ, և ով ենք մենք բնության, ժամանակի և իրականության մեջ։

Մենք ուզում ենք զարգացնել այնպիսի արվեստ, որը հաղթահարում է ժանրի և աշխարհագրության սահմանները՝ ստեղծելով խորը կապեր, արտահայտելով զգացմունքային նրբություն և բացելով երկխոսության տարածքներ։ Նյութապաշտության, թվային աղմուկի, իրարից անջատ ինտելեկտուալ խմբավորումների և անհապաղ արդյունքների ակնկալիքների այս ժամանակում մենք ձգտում ենք ստեղծել ու պահպանել լռության պահեր, որոնք կանչում են մեզ դեպի մեր մարմիններ, դեպի բնություն և դեպի միմյանց։

Սա պարզապես արվեստի հավաքագրում չէ. սա արվեստի պահպանման և նվիրվածության ակտ է։ Մենք հավատում ենք, որ արվեստը կարող է ճեղքել առօրյան, արթնացնել հոգևոր զգացումներ և հիշեցնել մեզ, որ գոյատևելն ու խորապես զգալը ինքնին անժամանակ և մեզ բոլորիս միավորող հրաշք է։

Հայտերի ներկայացման կանոններ

Եթե հետաքրքրված եք մեզ հետ համագործակցել առանձին նախագծով (մեր Tunings (Ներդաշներ) հանդեսից դուրս), մենք խրախուսում ենք ձեզ կարդալ մեր մասին և ուսումնասիրել մեր աշխատանքները՝ տեսնելու՝ արդյոք ձեր նախագիծը համապատասխանում է մեր տեսլականին։ Եթե ​​համոզված չեք, գրեք մեզ, կքննարկենք։

Երաժշտություն․ մենք կենտրոնանում ենք բացառապես ակուստիկ մեթոդներով ստեղծված աշխատանքների վրա՝ ներառյալ մարդկային ձայնը։ Մենք չենք ընդունում էլեկտրոնային կամ սինթեզված երաժշտություն։ Մեր գլխավոր հարցն է. անսահման թվային հնարավորությունների աշխարհում ինչպե՞ս են ակուստիկ գործիքների սահմանափակումներն ու ֆիզիկականությունը փոխում դանդաղ ու երկարատև ընկղմվելիք երաժշտության ընկալման մեր փորձառությունը: Մեզ հիացնում է, թե ինչպես են ակուստիկ ձայնի տոկունությունն ու անկատարությունները միահյուսվում խորը էմոցիայի մեջ։

Գրականություն. մենք հիմնականում հետաքրքրված ենք պոեզիայով, էսսեներով, հուշագրություններով ու գեղարվեստական գրականությամբ, որոնք ուսումնասիրում են հիշողության, կարոտի, անպատասխան հարցերի, բնության, տան, մարմնի, աքսորի և հոգևորականության թեմաները: Մենք նաև հետաքրքրված ենք ստեղծագործողների փիլիսոփայություններով և հուշագրություններով: Մենք ընդունում ենք բոլոր լեզուներով ստեղծագործություններ, եթե տրամադրվում է մոտավոր անգլերեն թարգմանություն գնահատման համար (եթե հայտը ընդունվի, հանդեսի հրապարակման համար աշխատանքը պրոֆեսիոնալ կթարգմանվի):

Ֆիլմ + Լուսանկարչություն. մենք կենտրոնանում ենք այն ստեղծագործությունների վրա, որտեղ բնությունն ու մարմինը հիմնական թեմաներն են: Սա ներառում է պարը և բնության ուսումնասիրությունները: Չնայած մենք առաջնահերթություն ենք տալիս անալոգային ֆիլմին և տեսանյութին, մենք ուրախ ենք դիտել բոլոր մեթոդներով ստեղծված աշխատանքները: Ֆիլմի համար ձեր կողմից գրված սաունդթրեքները խրախուսվում են, հատկապես, եթե դրանք համապատասխանում են մեր երաժշտական ուղեցույցներին, ներառում են դաշտային՝ տեղում արված ձայնագրություններ, այն էլ՝ անալոգային մեթոդներով: Խրախուսվում են փորձարարական կամ հնաոճ գործընթացներով արված, ժամանակը և շարժումը պատկերող լուսանկարները։

Եթե ձեր աշխատանքը համապատասխանում է մեր մոտեցմանը, մենք ուրախ կլինենք քննել այն։ Այնուամենայնիվ, մենք փոքր թիմ ենք, և հանդեսի թողարկման ժամանակացույցը կարող է տևել մինչև մեկ տարի կամ ավելին։ Չնայած մենք յուրաքանչյուր ներկայացված աշխատանքին մեծ ուշադրություն ենք դարձնում, միշտ չէ, որ կարող ենք նախագծեր ստանձնել, նույնիսկ եթե բարձր գնահատենք դրանք։

Մենք արձագանքում ենք բոլոր նամակներին՝ լինեն դրանք հայտեր, թե պարզապես կարճ նշումներ։ Եթե կարծում եք, որ ձեր աշխատանքը համապատասխանում է մեզ, խնդրում ենք ուղարկել այն (առանց մեծ ֆայլերի կցման) հետևյալ հասցեով՝ submissions [at] moonbelowthesun [dot] org .

Երաժշտության և ֆիլմերի համար. ուղարկեք փակ լինկ, ձեր կարճ կենսագրությունը և աշխատանքի նկարագրությունը։

Լուսանկարների և տեքստերի համար. Լուսանկարների և տեքստերի համար. ուղարկեք ձեր աշխատանքի PDF ֆայլը։ Եթե ձեր նախագիծն ավարտված չէ, կարող եք ուղարկել դրա շուրջ ձեր մտադրությունները ու սևագրերը։ Լուսանկարներով շարքերի և ֆոտո-տեքստային նախագծերի համար կարող եք կիսվել Dropbox հղումով կամ փակ լինկով։ Մենք խրախուսում ենք ձեզ ցուցադրել ձեր նախագիծը ցանկացած ֆորմատով, որը ձեզ համար ամենաբնականն է թվում։

Մենք անհամբեր սպասում ենք ձեր աշխատանքներին )