Ներդաշներ | TUNINGS
Պատկերացումների հանդես
Առաջին հավաքածուի համար ներկայացման դիմումները բաց են։
Վերջնաժամկետ՝ 2025-ի հոկտեմբերի 15-ը։
Tunings-ը (Ներդաշներ) բազմալեզու, սահմանափակ քանակով տպագիր և թվային ամսագիր է՝ նվիրված տարբեր բովանդակության և ձևերի արվեստներին։ Մենք հրապարակում ենք բոլոր ձևաչափերի տեքստեր՝ պոեզիա, արձակ, էսսե, փիլիսոփայություններ, հիշողություններ, զրույցներ, երազ(անք)ներ, ինչպես նաև ձայն, երաժշտություն, տեսողական արվեստ, լուսանկարչություն, կերպարվեստ, կարճամետրաժ ֆիլմեր/վիդեոարվեստ և հիբրիդային աշխատանքներ։
Որպես Moon Below the Sun (Լուսին Արևից Ներքև) նախագծի մաս՝ այստեղ էլ մեզ գրավում են այն ստեղծագործությունները, որոնք հետազոտում են անհնարինի հարցեր, բացահայտում են խոցելիություն ու հարաբերություններ, քողազերծում գեղեցկության, հոգևորի, բնության ու չիմացածի միջև եղածը։ Մեզ մասնավորապես ոգեշնչում են անալոգ գործընթացները, ակուստիկ և տեղում արված աշխատանքները, մարմնի շարժումն ու մարմնի հետ կապը արտացոլող գործերը, միկրոտոնայնությունը, հողից, ժամանակից ու ներսից ստեղծված գործերը։
Ուղարկեք մեզ ձեր հոգու նվերները, ձեր մտքերը, ձեր անլուծելի հակասությունները, ձեր խորհրդածությունները ծովի մոտ կամ ջութակի բզզոցները Պանկիսիում ամառային փոթորիկների ժամանակ: Մենք ողջունում ենք այն աշխատանքները, որոնք հրավիրում են ներկայության և բացում են տարածք միմյանց հետ ավելի խորը կապվելու համար:
Ուղարկեք աշխատանքները հետևյալ հասցեով՝
tunings [at] moonbelowthesun [dot] org
↓ Խնդրում ենք նախ կարդալ և ծանոթանալ ուղեցույցների հետ, նախքան մեզ հայտեր ուղարկելը ↓
Ուղեցույցներ
- Ո՞վ կարող է ներկայացնել:
Մենք ողջունում ենք աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած լեզվով ներկայացված աշխատանքները: Բոլոր աշխատանքները պետք է լինեն նախկինում չհրապարակված: Եթե ներկայացնում եք անգլերենից բացի այլ լեզվով, խնդրում ենք բնօրինակի հետ կցել նաև անգլերենի մոտավոր թարգմանությունը։
Մենք հատկապես հետաքրքրված ենք այն տարածաշրջանների արվեստագետների հետ համագործակցությամբ, որտեղ մենք գտնվում ենք: Այսինքն՝ Հարավային Կովկաս, Թուրքիա, Իրան, Կենտրոնական Ասիա, Հարավարևելյան Եվրոպայի և Միջին Արևելք։ Բայցև ցանկացած ոք՝ աշխարհի ցանկացած կետից, կարող է ներկայացնել իր աշխատանքները։.
- Ինչ ուղարկել.
- • Բանաստեղծություններ (1–5 բանաստեղծություն մինչև 10 էջ)
- • Արձակ (մինչև 5000 բառ)
- • Կերպարվեստ / Լուսանկարչություն (մինչև 10 պատկեր, նախընտրելի է JPEG ֆորմատով։ Եթե 25 ՄԲ-ից ավելի է, ուղարկեք Dropbox-ի կամ WeTransfer-ի միջոցով)
-
• Աուդիո (ընդհանուր մինչև 15 րոպե, միայն WAV կամ FLAC ֆորմատով։ Եթե 25 ՄԲ-ից ավելի է, ուղարկեք Dropbox-ի կամ WeTransfer-ի միջոցով, կամ փակ լինկով)
Ուշադրություն՝ մենք չենք ընդունում էլեկտրոնային կամ թվային եղանակով ստեղծված երաժշտություն: Մենք կենտրոնանում ենք ակուստիկ, տեղում արված երաժշտության և վոկալի վրա։ Եթե ձեր նախագիծը ներառում է թվային մշակում, բայց հիմնված է օրգանական գործիքավորման վրա, կարող եք գրել մեզ, կքննարկենք։ - • Ֆիլմ / Տեսանյութ (ընդհանուր մինչև 15 րոպե՝ միայն փակ լինկով)
- • Հիբրիդային աշխատանքներ (ներկայացրեք որպես մեկ աշխատանք՝ ձեր պատկերացումների մասին կարճ նշումով)
- • Անհրաժեշտ տեղեկություններ. ներառեք կարճ կենսագրություն (1-3 նախադասություն), ձեր անունը, գտնվելու վայրը, Instagram-ը/կայքը (եթե կա) և ըստ ցանկության նշումներ, թե ինչ կուզեք, որ մենք հաշվի առնենք ձեր աշխատանքը վերանայելիս: Սա բացարձակ պետք չէ, որ պաշտոնական լինի: Մենք նույնպես ազատ ստեղծագործողներ ենք :)
- • Հանգիստ ներառեք լրացուցիչ նյութեր, ինչպիսիք են՝ սևագրեր, ձայնային նշումներ (եթե ցանկանում եք կարդալ ձեր աշխատանքը նաև աուդիո միջոցով, կարող եք դրանք նույնպես ուղարկել), պատահական լուսանկարներ և այլն: Սրանք ըստ ցանկության են, բայց խրախուսվում է ամենը, ինչը կօգնի մեզ ավելի լավ հասկանալ ձեր աշխատանքը։
- Այլ նշումներ.
- • Հայտերը ներկայացնելը անվճար է: Սակայն խնդրում ենք համոզվել, որ ձեր աշխատանքը համապատասխանում է մեր փնտրածին։
- • Մենք կատեգորիկ չենք ընդունում արհեստական բանականության կողմից ստեղծված աշխատանքներ: Եթե ձեր բնօրինակ տեքստի անգլերեն թարգմանությունը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով, խնդրում ենք տեղեկացնել մեզ դրա մասին հայտի մեջ։
- • Կարող եք ձեր աշխատանքը զուգահեռ այլ հրատարաչկությունների և մրցույթների ուղարկել։ Պարզապես անմիջապես տեղյակ պահեք մեզ, եթե ձեր աշխատանքը ընդունվի այլուր։
- • Մենք չենք ընդունում ուղղումներ հայտի ներկայացումից հետո։ Այնուամենայնիվ, եթե ձեր աշխատանքն ընդունվի, դուք կկարողանաք կատարել խմբագրումներ հրապարակումից առաջ։
- • Մենք կանենք ամեն ինչ՝ հնարավորինս շուտ պատասխանելու համար, բայց դա կարող է տևել մինչև երկու ամիս։ Խնդրում ենք մի գրեք մեզ հայտը ներկայացնելուց հետո։ Մենք կկապվենք ձեզ հետ։
- • Հայտը ներկայացնելուց հետո մենք ձեր մեյլին ուղարկելու ենք մեր նոր հնարավորությունների և նորությունների մասին (դուք ցանկացած պահի կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից):
- Իրավունքներ.
-
• Եթե ձեր աշխատանքը ընդունվի, մենք պահպանում ենք առաջին հրապարակման իրավունքները (տպագիր + թվային)։ Բոլոր իրավունքները կվերադառնան ձեզ մեր հրապարակումից հետո։ Սա նշանակում է, որ մենք առաջինն իրավունք ունենք հրապարակել ձեր աշխատանքը։ Հրապարակումից հետո դուք ձեր աշխատանքի հետ ազատ եք անել այն, ինչ ուզում եք։
• Մենք կարող ենք նաև ձեր աշխատանքներից տողերով կամ կադրերով կիսվել մեր սոցիալական ցանցերում՝ ձեր թույլտվությամբ։
• Մուլտիմեդիա աշխատանքների հեղինակները պահպանում են ամբողջական հեղինակային իրավունքը։
- Նշում վճարման վերաբերյալ.
-
Մենք հեղինակներին տրամադրելու ենք հանդեսի անվճար թվային օրինակ, ինչպես նաև տպագիր՝ ցանկության դեպքում։ Մենք դեռևս փոքր, նոր սկսող հրատարակչություն ենք և այս պահին չենք կարող առաջարկել փոխհատուցում՝ մեկ օրինակ նվիրելուց անդին։ Այս նախագիծը հիմնված է սիրո վրա․ խմբագրական, ձևավորման և տպագրական բոլոր աշխատանքները մեր նվիրվածության արդյունքն են։
Այնուամենայնիվ, մեզ համար անչափ կարևոր է, որ ստեղծագործողները ոչ միայն հուզական բավարարվածություն ստանան, այլև ֆինանսական փոխհատուցում։ Չնայած մենք հիմա չենք կարող հոնորար առաջարկել, մենք ակտիվորեն աշխատում ենք, որ դա հնարավոր լինի ապագայում՝ նույնիսկ անգամ համեստ ձևով։ Շնորհակալություն ենք հայտնում ձեր աշխատանքը մեզ վստահելու համար։
Հարցեր կամ խնդիրներ ունե՞ք։ Պետք է հե՞տ կանչեք ձեր հայտը։
tunings [at] moonbelowthesun [dot] org